ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Արմավիայի» վերջի սկիզբը

«Արմավիայի» վերջի սկիզբը
22.05.2013 | 20:07

«Արմավիա» ընկերության դեմ վերջապես կառավարությունը դատական հայց է ներկայացրել: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը այս մասին այսօր հայտարարել է ԱԺ-ում` ասելով, որ հայց է ներկայացված ընկերության դեմ օդի տուրքի գանձումների հետ կապված: Նախարարը չի նշել, թե ինչ չափի գումարի մասին է խոսքը, որը «Արմավիան», կարելի է ասել, թաքցրել է պետությունից՝ չփոխանցելով այն պետբյուջե:
Հավելենք, որ 2009-ի մարտից Հայաստանից օդային ճանապարհով դուրս մեկնողներից գանձվող 10 հազար դրամ օդի տուրքը ներառվել էր տոմսի գնի մեջ: Եթե 2009 թվականի մարտից մինչև 2013թ. մարտն ընկած ժամակահատվածում «Արմավիայի» միջոցով Հայաստանից դուրս «թռածների» թիվը բազմապատկվի 10 հազար դրամով, պարզ կլինի, թե ինչ հսկայական գումարի մասին է խոսքը: Որոշ մասնագետների գնահատմամբ՝ սա ընկերության վերջի սկիզբն է:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1539

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ